Պայմաններ և Կանոններ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ
16 ՄԱՅԻՍԻ ԹԻՎ 40 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ
Վճարային քարտերով ծառայությունների մատուցման պայմաններ և կանոններ
Ստորև սահմանված պայմանները և կանոնները (այսուհետև` Կանոններ) կարգավորում են
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի և Քարտի ստացման հայտը ստորագրող անձանց միջև Դեբետային կամ
Վարկային քարտերի տրամադրման և սպասարկման պայմանագրային հարաբերությունները:
1.Ընդհանուր դրույթներ.
Կիրառվող սահմանումները`
Բանկ`«Ինեկոբանկ» ՓԲԸ, ներառյալ` Բանկի մասնաճյուղերը.
Հաճախորդ կամ Քարտապան` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
Քարտի ստացման հայտ/պայմանագիր կամ Հայտ` Հաճախորդի կողմից ստորագրված (կնքված) տիպային փաստաթուղթ, որը Բանկի կողմից ակցեպտավորվելու պահից հաստատում է Բանկի և Հաճախորդի միջև Քարտի տրամադրման պայմանագրի կնքումը` Հաճախորդի կողմից սույն Հիմնական պայմանների և Բանկի կողմից հաստատած սակագների ընդունմամբ.
Վարկային գծի տրամադրման հայտ/դիմում` Հաճախորդի կողմից ստորագրված (կնքված) տիպային փաստաթուղթ, որը Բանկի կողմից ակցեպտավորվելու պահից հաստատում է Բանկի և Հաճախորդի միջև Վարկային գծի տրամադրման պայմանագրի կնքումը` Հաճախորդի կողմից սույն Հիմնական պայմանների և Բանկի կողմից հաստատած սակագների ընդունմամբ.
Սակագներ` Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց գանձվող վճարները կամ առանձին գործառնությունների համար վճարվող տոկոսների չափը նախատեսող փաստաթուղթ, որը պարբերաբար հաստատվում է Բանկի համապատասխան իրավասու մարմնի կողմից և հրապարակվում Բանկի տարածքում` Հաճախորդների համար հասանելի վայրում.
«ԱրՔա» քարտ, «MasterCard» քարտ կամ Քարտ` Բանկի սեփականությունը հանդիսացող պլաստիկ քարտեր, որոնք տրամադրվում են Բանկի Հաճախորդ հանդիսացող Քարտապաններին, նրանց կողմից ԲաMasterCaնկում բացված Քարտային հաշիվների «ԱրՔա» և/կամ «MasterCard» քարտային վճարային համակարգերի ցանցում կանխիկ միջոցներ ստանալու և անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով.
Համակարգ` «ԱրՔա» և «MasterCard» քարտային վճարային մասնագիտացված վճարահաշվարկային համակարգեր, որոնք մասնակցում են Հաճախորդի/Քարտապանի կողմից Քարտերով Քարտային հաշիվների կառավարման գործընթացին.
Քարտային հաշիվ` Բանկում Հաճախորդի անվամբ բացված բանկային հաշիվ, որում հաշվառվում են Քարտերով և դրանց հետ կապված բոլոր գործառնությունները.
Լրացուցիչ քարտ` միևնույն Քարտային հաշվով սպասարկվող լրացուցիչ Քարտ, որը կարող է տրամադրվել Քարտապանի կողմից նշված անձին (անձանց): Նման դեպքում «Քարտապան» սահմանումը ներառում է նաև Լրացուցիչ քարտի Քարտապանին, ընդ որում` Բանկի առջև Քարտապանը և լրացուցիչ Քարտապանը կրում են համապարտ պատասխանատվություն:
Գաղտնի կոդ (PIN կոդ)` թվային կոդ, որը տրվում է Քարտապանին հատուկ փակ ծրարով և օգտագործվում է նրա կողմից բանկոմատներից և սահմանված դեպքերում POS-տերմինալներից կանխիկ միջոցներ ստանալու, առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով.
Վիրտուալ ԱրՔա քարտ` ոչ շոշափելի, ոչ նյութական քարտ է, որը նախատեսված է ինտերնետի միջոցով վճարումներ, գնումներ, բանկային գործարքներ և այլ գործառնություններ կատարելու և ծառայություններից օգտվելու համար.
Քարտատիրոջ նշանաբառ ( Password)` Քարտապանի կողմից բանկում հայտարարված գաղտնի բառ, թիվ կամ տառերի և թվերի հերթականություն, որը կիրառվում է հեռախոսով, կամ կապի այլ միջոցներով Քարտապանի հրահանգները կատարելիս, և/կամ վիրտուալ քարտի գրանցման ընթացքում Քարտապանին նույնականացման համար.
Վճարային լիմիտ` դրամական միջոցների չափ (Քարտային հաշվի մնացորդը և վարկային գծի հանրագումարը, բացառությամբ չնվազող մնացորդի), որի սահմաններում Քարտապանը կարող է ստանալ կանխիկ գումար և կատարել անկանխիկ վճարումներ.
Չնվազող մնացորդ` Բանկի առանձին ծառայություններից օգտվելու համար պահանջվող Քարտային հաշվի մնացորդի նվազագույն գումար, որը կարող է տնօրինվել Քարտապանի կողմից միայն Քարտային հաշիվը փակելուց և/կամ Սակագներով նախատեսված գանձումները Բանկի կողմից կատարելուց հետո.
Վարկային գիծ (Overdraft)` Քարտապանի Քարտային հաշվին Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներ, որոնք մարվելուց հետո նորից կարող են տրամադրվել Քարտապանին.
Գործարքի օր (Transaction Date)` Քարտապանի կողմից կատարված անկանխիկ գործարքների կատարման օրը կամ բանկոմատից և POS-տերմինալից (համակարգով թույլատրելի շրջանակներում) կանխիկ գումարի ստացման օրը.
Գրանցման օր (Posting DatMasterCae)` Բանկի և «ԱրՔա» համակարգի կողմից Քարտապանի Քարտային հաշվի գումարների շարժի գրանցման օր.
Քաղվածքի ամսաթիվ (Statement Date)` Քարտային հաշվի շարժի քաղվածքի պատրաստման ամսաթիվ: Նախորդ և ներկա քաղվածքների ամսաթվերի միջև ընկած ժամանակաշրջանը կոչվում է Քարտային հաշվի ներկայացման ժամանակաշրջան: Այդ շրջանում գրանցված բոլոր գործարքները արտացոլվում են տվյալ քաղվածքում (հնարավոր է, որ Քարտապանի կողմից կատարված գործարքները գտնվեն մշակման գործընթացում և ժամանակավորապես չգրանցվեն տվյալ քաղվածքում: Այդ դեպքում գործարքը կարտացոլվի հաջորդ ամսվա քաղվածքում.):
Վճարման օր (Due Date)` այն օրը, որի ավարտին Բանկը պետք է ստանա իր կողմից Քարտապանին մատուցված ծառայությունների վճարը (համաձայն Սակագների), ինչպես նաև Սակագներով նախատեսված Վարկային գծի հետ կապված պարտավորությունների կատարման օրը:
Հավաստագրման կոմիսիոն վճար (Authorization Fee)` ցանկացած ATM-ով կամ POS-տերմինալով (համակարգով թույլատրելի շրջանակներում) Քարտապանի կողմից կանխիկ գումարի ստացման դիմաց գանձվող վճար (համաձայն Սակագների).
Վարկային գծի հետվճար (Minimum Percentage Due)` Վարկային գծից Քարտի կիրառմամբ իրականացված գործարքի գումարի այն մասը, որը պարտադիր պետք է մարվի մինչև Վճարման օրը (համաձայն Սակագների).
Պարտադիր նվազագույն վճար (Minimum Payment Due)` նվազագույն գումար, որը պարտադիր պետք է մարվի մինչև Վճարման օրը: Պարտադիր նվազագույն վճարը իր մեջ ներառում է Վարկային գծի հետվճարը, վարկային գծից իրականացված գործարքի գումարի դիմաց հաշվարկված տոկոսները, Հավաստագրման կոմիսիոն վճարը և տույժերն ու տուգանքները (եթե այդպիսիք հաշվարկվել են).
Արտոնյալ ժամանակաշրջան (Grace period)` Գործարքի գրանցման օրվանից մինչև մոտակա Վճարման օրը ընկած ժամանակաշրջան,, որի ընթացքում վարկի գումարը ամբողջությամբ վճարելու դեպքում Քարտապանը օգտվում է անտոկոս վարկի հնարավորությունից.
Բանկոմատ կամ ԱԳՄ (ATM)` Քարտով կանխիկ դրամ ստանալու համար նախատեսված ավտոմատ գանձման մեքենա.
POS-տերմինալ` Քարտով գործարք կատարելու համար նախատեսված Էլեկտրոնային սարք:
2.Քարտի տրամադրումը և օգտագործումը
2.1.Քարտը համարվում է Բանկի սեփականությունը և տրամադրվում է Հաճախորդին Քարտի վրա նշված օգտագործման ժամկետով:
2.2.Քարտի տրամադրումն իրականացվում է Հաճախորդի կողմից ստորագրված (կնքված) Քարտի տրամադրման Հայտի հիման վրա, ինչը նշանակում է, որ Քարտապանը ընդունել է սույն Կանոնները, ամբողջությամբ ստանձնել է դրանցով սահմանված իրավունքներն ու պարտականությունները և պարտավորվել է անվերապահորեն պահպանել Կանոնների պահանջները: Քարտապանի կողմից ստորագրված (կնքված) Հայտի ներկայացումը և Բանկի կողմից այն ակցեպտավորելը (հաստատելը) հանգեցնում է Բանկի և Քարտապանի միջև Քարտի տրամադրման գրավոր Պայմանագրի պատշաճ կնքվելուն:
2.3.Քարտը տրամադրվում է Քարտապանի կողմից բացված Քարտային հաշվին Բանկի գործող Սակագներով սահմանված սկզբնական վճարումների (նախատեսված լինելու դեպքում) կատարումից հետո` երեք բանկայինMasterCa օրվա ընթացքում:
2.4.Քարտը Բանկից ստանալուն պես Քարտապանը պարտավոր է ստորագրել քարտի դարձերեսին զետեղված վահանակի վրա:
2.5.Քարտի ակտիվացումն իրականացվում է Քարտը Քարտապանին հանձնելուց հետո` մեկ բանկային օրվա ընթացքում:
2.6.Քարտով իրականացվող բոլոր հաշվարկները, ներառյալ վճարվող/կանխիկացվող գումարները և դրա հետ կապված թողարկող և/կամ սպասարկող Բանկին, ինչպես նաև Համակարգին հասանելիք վճարները, կատարվում են Քարտապանի քարտային հաշվից, տվյալ պահին առկա Վճարային լիմիտի սահմաններում, եթե օրենսդրությամբ, Համակարգի կամ սույն Կանոններով այլ բան նախատեսված չէ: Տվյալ հաշվարկները իրականացնելու համար անհրաժեշտ արտարժութային փոխարկումները կատարվում են բանկոմատը կամ POS-տերմինալը սպասարկող բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
2.7.Քարտապանի` Բանկում սպասարկվող բոլոր հաշիվների (ներառյալ` Քարտային, ավանդային և այլն) մնացորդները, դրամական մուտքերը և հաշվեգրվելիք տոկոսագումարները համարվում են վերջինիս` Բանկի նկատմամբ Քարտային հաշվի սպասարկման կապակցությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով առաջացած պարտավորությունների (ներառյալ` վարկային) ապահովում և Բանկը դրանց նկատմամբ ունի գրավի իրավունք: Քարտապանն իրավունք չունի առանց Բանկի գրավոր համաձայնության գրավ դնել Քարտային հաշվում առկա և/կամ ստացվելիք դրամական միջոցները կամ այլ անձանց զիջել Քարտային հաշվի հետ կապված Բանկի նկատմամբ առկա որևէ պահանջի իրավունք:
3. Քարտապանի իրավունքներն ու պարտավորությունները.
3.1.Քարտապանն իրավունք ունի`
3.1.1.Քարտի կիրառմամբ իր Քարտային հաշվի վճարային լիմիտի սահմաններում ստանալ կանխիկ միջոցներ «ԱրՔա» կամ «MasterCard» վճարային քարտեր սպասարկող Բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից կամ կատարել անկանխիկ վճարումներ Քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերում:
3.1.2.Վիճահարույց դեպքում Բանկից պահանջել իր կողմից Քարտով կատարված գործարքները հիմնավորող փաստաթղթերը£ Քարտապանի կողմից Քարտով կատարված գործարքները հիմնավորող փաստաթղթեր են հանդիսանում`
գ էլեկտրոնային տերմինալի տպած և Քարտապանի կողմից ստորագրված առևտրային չեկը,
գ էլեկտրոնային առևտրի (E-commerce) կետի միջոցով իրականացված գործարքի վերաբերյալ համակարգից ստացված հաստատումը,
գ բանկոմատի կազմած էլեկտրոնային և/կամ թղթային մատյանը:
3.1.3.Բանկի կողմից սահմանված կարգով ստանալ ամսեկան քաղվածք իր Քարտային հաշվից կատարած գործառնությունների վերաբերյալ և երեսուն օրվա ընթացքում ներկայացնել հիմնավորված բողոքարկումներ ամսեկան քաղվածքում նշված գործառնությունների վերաբերյալ:
3.1.4.Իր Քարտային հաշվին գումարներ մուտքագրել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։
3.1.5.Ձեռք բերել նոր քարտª ժամկետը լրացած կամ օգտագործման համար ոչ պիտանի քարտի փոխարեն,
3.1.6. Դիմել Բանկին PIN թվային կոդը փոխելու խնդրանքով։
3.1.7. Պահանջել ժամանակավորապես դադարեցնել/բլոկավորել քարտային հաշվով իրականացվող գործառնությունները, կամ փոփոխել քարտային հաշվով իրականացվող գործառնությունների վճարային լիմիտները` Քարտի դարձերեսին զետեղված հեռախոսահամարով Բանկին/Համակարգին նման հրահանգ տալու միջոցով` անպայմանորեն նշելով Քարտի համարը և Քարտի տրամադրման Հայտում իր կողմից նշված նշանաբառը: Քարտի ապաբլոկավորումը Բանկի կոզմից իրականացվում է անվտանգության նույն արարողակարգի կիրառմամբ:
3.1.8.Սույն Կանոններով նախատեսված իր իրավունքներն իրականացնելու նպատակով Բանկին հաղորդագրություններ ուղMasterCaարկել Բանկի հետ նախապես համաձայնեցված էլեկտրոնային փոստային հասցեով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Բանկին իրավունք է վերապահվում չկատարել այդպիսի հաղորդագրություններով ներկայացված հանձնարարականները և Քարտապանից պահանջել լրացուցիչ հաստատում:
3.1.9.Վաղաժամկետ դադարեցնել Քարտապանի և Բանկի միջև կնքված Պայմանագրի գործողությունը` այդ մասին տեղյակ պահելով Բանկին Պայմանագրի գործողության նախատեսվող դադարեցման պահից առնվազն հինգ բանկային օր առաջ:
3.2.Քարտապանը պարտավոր է՝
3.2.1. Ժամանակին և պատշաճ կերպով կատարել Բանկի Սակագներով և սույն Կանոններով սահմանված վճարները:
3.2.2. Որևէ կերպ Քարտի տիրապետումից զրկվելու դեպքում կրել բոլոր ռիսկերըª դրանով կատարված այն գործառնությունների համար, որոնք իրականացվել են նախքան Քարտապանի կողմից Քարտի կորստի մասին Բանկին/Համակարգին պատշաճ կերպով տեղեկացնելը:
3.2.3.Չտրամադրել իր քարտը և/կամ PIN կոդը որևէ այլ անձի օգտագործման նպատակով, PIN կոդը որևէ այլ անձի հայտնի դառնալու կասկածի դեպքում անմիջապես այդ մասին տեղյակ պահել Բանկին: Քարտով այլ անձի կողմից գործարք կատարելը, կամ կատարման փորձը համարվում է Քարտի անօրինական օգտագործում։
3.2.4.Մուտքագրել իր PIN կոդը միայն կանխիկացման բոլոր այն կետերում, ինչպես նաև առևտրի և սպասարկման այն կետերում, որտեղ նախատեսված է PIN կոդի կիրառումը:
3.2.5.Քարտն օգտագործել միայն սույն Կանոնների պայմաններին համապատասխան և մինչև Քարտի վրա դաջված Քարտի օգտագործման ժամկետի ավարտը, որից հետո Քարտը հինգ բանկային օրվա ընթացքում վերադարձնել Բանկ կամ ոչնչացնել:
3.2.6.Պահպանել Քարտի օգտագործման պահանջները, հետևել բանկոմատներից և POS-տերմինալներից օգտվելու կանոններին:
3.2.7.Ստուգել բանկոմատի կամ POS-տերմինալի տպած անդորրագրերի գումարների համապատասխանությունը փաստացի կատարված գործարքների գումարներին:
3.2.8.Իր բնակության/գտնվելու վայրի, անձնագրային տվյալների, կապի միջոցների փոփոխությունների մասին անմիջապես տեղյակ պահել Բանկին:
3.2.9.Վարկային գծի սահմաններում իրականացված գործարք(ներ)ի վճարման ենթակա Պարտադիր նվազագույն վճարը վճարել քաղվածքի վրա նշված Վճարման օրը:
3.2.10.Քարտային հաշվի Վճարային լիմիտի գերածախսի դեպքում անմիջապես վերականգնել գերածախսված գումարը, ինչպես նաև վճարել դրա համար Սակագներով սահմանված տոկոսներ:
3.2.11.Քարտապանը պատասխանատMasterCaվություն է կրում իր Քարտային հաշվից տրամադրված բոլոր Լրացուցիչ քարտերի գործածության արդյունքում առաջացած բոլոր գումարների համար:
3.2.12. Քարտապանը չի կարող Քարտային հաշիվն օգտագործել կամ թույլատրել օգտագործել որևէ անօրինական գործարք կատարելու նպատակով: Վճարումների կատարման վայրում (ներառյալ` համապատասխան ինտերնետային կայքերում) Քարտի լոգոտիպի արտացոլումը չի նշանակում, որ կատարվող գործառնությունն օրինական է: Հաճախորդի կողմից անօրինական գործարք կատարելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել հատուցելու դրա հետևանքով իր կրած վնասները:
4. Բանկի իրավունքներն ու պարտավորությունները.
4.1.Բանկն իրավունք ունի՝
4.1.1.Մերժել Քարտով գործարքների իրականացումը, եթե պահանջվող գումարը գերազանցում է Քարտապանի Քարտային հաշվին այդ պահին եղած Վճարային լիմիտը, կամ Քարտապանի կողմից չեն իրականացվել Բանկի Սակագներով սահմանված վճարները:
4.1.2.Միակողմանի վաղաժամկետ հրաժարվել Քարտապանի և Բանկի միջև կնքված Պայմանագրից Քարտապանի կողմից սույն Կանոնները խախտելու դեպքում և պահանջել Քարտապանից վերադարձնել Քարտի օգտագործման արդյունքում Բանկին վճարման ենթակա գումարները:
4.1.3.Սահմանել Քարտային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևեր, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: Համապատասխանաբար, Բանկը իրավունք ունի մերժել Քարտապանի կողմից ներկայացվող այլ ձևի փաստաթղթի ընդունումը:
4.1.4.Քարտապանի կողմից քարտային հաշիվը այդ հաշվի արժույթից տարբերվող արժույթով համալրելու դեպքում` կատարել անհրաժեշտ փոխարկումը իր կողմից տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով:
4.1.5.Մերժել Քարտապանի վարկային գծի դիմումը` առանց որևէ կերպ մեկնաբանելու կամ հիմնավորելու մերժման պատճառը:
4.1.6. Սահմանել քարտային հաշվի Վարկային գծի սահմանաչափ և վարկավորել Քարտային Հաշիվը` գրավոր ծանուցելով Քարտապանին Քարտային հաշվի վարկավորման չափի, կիրառվող տոկոսադրույքի, տոկոսադրույքների վճարման ժամկետների և կարգի մասին:
4.1.7.Նվազեցնել կամ զրոյացնել Հաշվի վարկավորման սահմանաչափը` առանց Քարտապանին նախապես զգուշացնելու:
MasterCa
4.1.8. Փոփոխել սույն Կանոնների դրույթները առանց Քարտապանին նախապես ծանուցելու: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Բանկի տարածքում Հաճախորդներին հասանելի վայրում հրապարակվելուց հետո:
4.1.9.Քարտապանի կողմից Բանկի հանդեպ ունեցած դրամական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պահանջվող գումարները անակցեպտ կարգով գանձել Քարտապանին պատկանող այլ բանկային հաշիվներում առկա գումարներից:
4.1.10. Փոփոխել Քարտին և Քարտային հաշվին վերաբերվող և սույն Կանոններում չընդգրկված այլ կանոններն ու Սակագները` Բանկի տարածքում Հաճախորդներին/Քարտապաններին հասանելի վայրում հայտարարություն հրապարակելով: Հաճախորդներին մատուցվող ծառայությունների պայմանները և/կամ Սակագները Քարտապանի համար ոչ բարենպաստ ուղղությամբ փոփոխելու/խստացնելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակումից մեկ ամիս անց, մնացած դեպքերում` հրապարակման պահից:
4.1.11. Սակագներով նախատեսված վճարները գանձել Քարտապանի այն բանկային հաշվից, որով կատարվում է համապատասխան գործառնությունը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ: Քարտապանը լիազորում է Բանկին արտարժութային Քարտային հաշվի դեպքում գանձվելիք գումարի չափով արտարժույթը ՀՀ ԿԲ-ի կամ իր կողմից սահմանված փոխարժեքով փոխանակել ՀՀ դրամի և գանձել, ինչպես նաև տվյալ հաշվին միջոցների անբավարարության դեպքում Սակագներով նախատեսված վճարները գանձել Հաճախորդի այլ հաշիվներից:
4.1.12. վերահսկել և/կամ ձայնագրել Քարտապանի և Բանկի աշխատակիցների միջև իրականացվող հեռախոսային խոսակցությունները, էլեկտրոնային կամ այլ հաղորդագրությունները: Կատարված ձայնագրությունները ծառայում են որպես ապացույց վիճելի հարաբերությունների կարգավորման ժամանակ:
4.1.13. Քարտապանին սպասարկելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին, վճարահաշվարկային կազմակերպություններին, վճարահաշվարկային համակարգի օպերատորներին և Բանկի այլ գործընկերներին: Այլ դեպքերում Բանկը երաշխավորում է Քարտապանի` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանությունը:
4.1.14. Զիջել կամ այլ կերպ այլ անձանց փոխանցել, ինչպես նաև գրավ դնել Հաճախորդի նկատմամբ սույն Կանոններից բխող ցանկացած իրավունք` առանց Քարտապանին նախապես ծանուցելու:
4.2.Բանկը պարտավորվում է՝
4.2.1. Ապահովել Քարտի և ՔարMasterCaտային հաշվի պատշաճ սպասարկումը` ՀՀ օրենսդրության, Համակարգի և սույն Կանոնների պահանջներին համապատասխան:
4.2.2. Իրականացնել Քարտապանի կողմից Քարտով իրականացվող գործառնությունների հաշվարկները և Քարտով ծախսված գումարները դուրս գրել Քարտապանի քարտային հաշվից:
4.2.3. Յուրաքանչյուր ամսվա Քաղվածքի օրվան հաջորդող եռօրյա ժամկետում Քարտապանին տրամադրել Քարտային հաշվից քաղվածք նրա կողմից մինչև Քաղվածքի տրամադրման ամսաթիվը կատարած գործառնությունների վերաբերյալ: Քաղվածքը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում Քարտապանի կողմից Քաղվածքում նշված գործառնությունների վերաբերյալ Բանկ գրավոր բողոքներ չներկայացնելու դեպքում այն համարվում է Քարտապանի կողմից հաստատված:
5. Քարտապանի և Բանկի գործողությունները Քարտի կորստի, հափշտակության կամ մեկ այլ անձի կողմից անօրինական օգտագործման դեպքում.
5.1.Քարտի կորստի, հափշտակության կամ մեկ այլ անձի կողմից անօրինական օգտագործման դեպքում Քարտապանը պարտավոր է Քարտի դարձերեսին զետեղված հեռախոսահամարով, կամ Բանկի համար ընդունելի կապի այլ միջոցով, անմիջապես ծանուցել Բանկին/Համակարգին այդ մասին` հայտնելով իր նշանաբառը, որի արդյունքում Քարտի գործողությունը կասեցվում է:
5.2.Քարտի գործողությունը վերականգնվում է Քարտապանի կողմից Քարտի գործողության վերականգնման մասին գրավոր դիմում ներկայացնելու դեպքում, կամ Բանկի համար ընդունելի կապի միջոցներով` հայտնելով իր նշանաբառը:
5.3.Քարտի գործողության վերականգնումը Բանկի կողմից կարող է մերժվել, եթե Քարտապանը չի վճարել իսկ քարտային հաշվի մնացորդը չի բավարարում Սակագներով տվյալ ծառայության համար նախատեսված վճարը գանձելու համար:
.5.4.Քարտի կորստի, հափշտակության կամ մեկ այլ անձի կողմից անօրինական օգտագործման դեպքում նոր Քարտը և PIN կոդը Քարտապանին է տրամադրվում Քարտապանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, Սակագներով սահմանված վճարումների կատարումից հետո` երեք բանկային օրվա ընթացքում:
5.5.PIN կոդը փոխելու նպատակով Բանկին դիմելու դեպքում նոր Քարտն ու PIN կոդը Քարտապանին է տրամադրվում Սակագներով նախատեսված վճարումները կատարելուց և հին Քարտը Բանկ վերադարձնելուց հետո երեք բանկային օրվա ընթացքում:
5.6.Բանկը պատասխանատվություն չի կրում այն վնասի համար, որը հասցվել է Քարտապանին Քարտը կորցնելու, հափշտակության կամ մեկ այլ անձի կողմից անօրինական օգտագործման և Քարտապանի կողմից Քարտի գործողությունը կասեցնելու միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև Քարտապանի սույն Կանոնների պահանջները չկատարելու հետևանքով:
6.Վարկային գծի տրամադրման և սպասարկման պայմանները.
6.1.Քարտապանին վարկային գծի տրամադրումն իրականացվում է Քարտապանի գրավոր դիմումի հիման վրա: Բանկն իրավունք ունի առանց պատճառաբանելու մերժել Քարտապանին վարկային գծի տրամադրումը, կամ դիմումը բավարարել մասնակի:
6.2. Քարտապանը պարտավորվում է վերադարձնել տրամադրված վարկային գծից Քարտի կիրառմամբ իրականացված գործարքների գումարները և տոկոսներ վճարել դրանց դիմաց:
6.3. Քարտապանի կողմից Վարկային գծի իրավունքից օգտվելու հետևանքով գոյացած վարկային միջոցների վրա հաշվարկվում են տոկոսներ համաձայն Սակագների:
6.4. Վարկային գծի հաշվին կատարված գործարքների համար վարկային տոկոսների հաշվարկը, կախված Քարտի տեսակից, սկսվում է Գրանցման կամ Քաղվածքի օրվանից` համաձայն Սակագների: Տոկոսները հաշվարկվում են օրեկան կտրվածքով, ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:
6.5. Քարտապանի պարտքի հաշվարկը ամփոփվում է Բանկի կողմից պարբերաբար տրամադրվող Քաղվածքներում:
6.6. Քարտապանի կողմից Քաղվածք ստանալու համար Բանկ չներկայանալը և/կամ Բանկի կողմից կապի միջոցների խափանման, Բանկին և/կամ Քարտապանին կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքների թերացման արդյունքում Քարտապանին Քաղվածք չտրամադրելը Քարտապանին չի ազատում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:
6.7. Քարտապանի/ Վարկառուի կողմից Քարտային հաշվին մուտքագրված ցանկացած գումար նույն օրը ուղղվում է գոյացած պարտքի մարմանը, ընդ որում առաջին հերթին մարվում են վերջին քաղվածքում ամփոփված պարտքերը, որից հետո` այդ Քաղվածքի տրամադրման օրվանից հետո գոյացած պարտքերը: Բանկը կարող է մուտքագրված գումարն ուղղել պարտքի հիմնական գումարի, տոկոսների կամ տույժերի մարմանն իր սահմանած հաջորդականությամբ:
6.8. Բանկի կողմից Քարտապանի/Վարկառուի հերթական Քաղվածքը տրամադրելու օրվանից մինչև տվյալ ամսվա Վճարման օրը Վարկառուն պետք է վճարի Քաղվածքում նշված Պարտադիր նվազագույն վճարը` համաձայն Սակագների:
6.9. Քարտապանի/Վարկառուի կողմից սույն Կանոնների 6.8. կետով նախատեսված վճարումը պատշաճ կերպով կատարելու դեպքում, այն տոկոսները, որոնք Քաղվածքի տրամադրման օրվանից մինչև վճարման օրը հաշվարկվել են մարված պարտքի վրա` չեն ընդգրկվում հաջորդ Քաղվածքում:
6.10. Քարտապանի/Վարկառուի կողմից 6.8. կետով նախատեսված վճարումը չկատարելու, կամ ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում, 6.8. կետի համաձայն վճարման ենթակա, սակայն չվճարված պարտքի մնացորդի վրա հաշվարկվում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով:
6.11. Այն դեպքերում, երբ Վճարման օրվա դրությամբ տրամադրված վարկային գիծն ամբողջությամբ չի օգտագործված, Բանկն իրավունք ունի անակցեպտ կարգով ուղղել վարկային գծի չօգտագործած մասը 6.8. կետով նախատեսված վճարմանը:
6.12. Բանկն իրավունք ունի առանց նախնական տեղեկացման սահմանափակել Վարկառուի վարկային գծի հնարավորությունը, և/կամ պահանջել անհապաղ մարել վարկային գծի օգտագործման արդյունքում Բանկին վճարվող գումարը, եթե հիմքեր կան կասկածելու նրա ֆինանսական վիճակի վատթարացմանը:
7.Կողմերի պատասխանատվությունը
7.1. Սույն Կանոններով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ և սույն Կանոններով:
7.2. Բանկը պատասխանատվություն չի կրում սույն Կանոններով սահմանված իր իրավունքներն իրականացնելու հետևանքով Քարտապանի վնասների համար:
7.3.Քարտապանին պատճառված վնասի համար Բանկը պատասխանատվություն է կրում իր աշխատակիցների դիտավորության կամ կոպիտ անզգուշության դեպքում:
7.4. Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտով գործառնությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Քարտապանի կրած վնասների համար, եթե դա հետևանք է Քարտի սպասարկման գործընթացին մասնակցող երրորդ անձանց (այդ թվում` համապատասխան վճարահաշվարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային համակարգերի օպերատորների, կապի և հաղորդակցության միջոցներ ապահովող և այլ անձանց) ոչ պատշաճ գործողությունների, էլեկտրամատակարարման և/կամ կապի միջոցների աշխատանքի խափանումների:
7.5. Կողմերն ազատվում են Սույն կանոններով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար սահմանված պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի արդյունք, որը ծագել է սույն Կանոնները Քարտապանի կողմից ընդունելուց հետո և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն ենª էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումները, կապի միջոցների աշխատանքի խափանումը, երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, ՀՀ Կենտրոնական բանկի որոշումները և նորմատիվ ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:
8. Քարտի գործողության ժամկետը.
8.1. Քարտի գործողության ժամկետի ավարտը նշված է Քարտի դիմերեսին: Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո հինգ բանկային օրվա ընթացքում այն պետք է վերադարձվի Բանկ, հակառակ դեպքում Քարտը համարվում է անվավեր:
8.2. Քարտը սպասարկվում է այնքան ժամանակ, քանի դեռ վճարված է տվյալ տարվա համար Բանկի Սակագներով նախատեսված սպասարկման վճարը: Առաջին տարվա սպասարկման վճարը վճարվում է անմիջապես քարտային հաշիվը բացելիս, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար` մինչև Քարտի գործողության ժամկետը լրանալու կամ թողարկման ամսին հաջորդող տարվա նույն ամսվա 15-ը: Նախատեսված վճարումը նախապես իրականացնելու դեպքում քարտային հաշվի սպասարկումը երկարացվում է մեկ տարի ժամկետով:
8.3. Սույն Կանոնների 8.2. կետի պահանջների կատարման դեպքում Բանկի կողմից ժամկետանց Քարտի փոխանակումը նոր Քարտով կատարվում է քարտի գործողության ժամկետի վերջին բանկային օրը:
8.4. Քարտի գործողության ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում Քարտապանի կողմից Քարտի վերաթողարկումից հրաժարվելու կամ վերաթողարկման համար անհրաժեշտ գումարի անբավարար լինելու դեպքում Բանկն իրավունք ունի փակել Քարտային հաշիվը, իսկ Քարտային հաշվին առկա գումարը հաշվեգրել Քարտապանի բանկային հաշվին:
9. Այլ պայմաններ
9.1. Սույն Կանոններով չկարգավորված հարցերը կարգավորվում են Բանկի կողմից հաստատված «Բանկային հաշվի ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով»:
9.2. Քարտի կոնկրետ տեսակի համար սահմանված կանոններով կարող են նախատեսվել Քարտով գործարքների իրականացման առավելագույն/նվազագույն սահմաններ և Քարտի օգտագործման այլ հատուկ պայմաններ:
9.3. Կողմերն ընդունում են, որ Քարտապանին` Հայտում նշված գտնվելու/բնակության հասցեներով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով և ֆաքսով ուղարկված ծանուցումները համարվում են պատշաճ, անկախ այդ ծանուցումները ստանալու փաստից: