Սակագներ

«ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ»
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՍԱԿԱԳՆԵՐ

1. «ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» (այսուհետ` Ծառայություն) Բանկի կողմից մատուցվում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատեր) (այսուհետ` Հաճախորդ(ներ)), որոնք ցանկություն ունեն օգտվել տվյալ ծառայությունից ՀՀ օրենսդրությամբ և Բանկի կողմից սահմանված կանոնների և պայմանների համաձայն, և որոնք համապատասխանում են տվյալ ծառայությունը ստանալու համար Բանկի կողմից սահմանված պահանջներին:

2. Անհատ ձեռնարկատերի վրա տարածվում են սույն Սակագներով իրավաբանական անձանց համար նախատեսված դրույքաչափերը:

3. Ծառայությունից օգտվելու պարտադիր նախապայման է հանդիսանում Բանկում քարտային հաշվի առկայությունը, ընդ որում, հաճախորդի կողմից քարտային հաշիվ բացելիս նրա համար միաժամանակ անվճար բացվում է նաև ընթացիկ բանկային հաշիվ:

4. Կախված գործարքների չափերից, ժամկետներից, պարբերականությունից, Հաճախորդի բնութագրից, ինչպես նաև, որոշ դեպքերում, ռիսկի գնահատականից` Բանկի և Հաճախորդի միջև պայմանագրային հիմունքներով կարող են սահմանվել Հաշիվների սպասարկման այլ դրույքաչափեր կամ պայմաններ:

5. Ծառայության մտուցման հետ կապված բոլոր գործարքները կնքվում են Բանկի կողմից սահմանված տիպային ձևի փաստաթղթերով:

6. Քարտային հաշվի մնացորդը համարվում է Բանկի մոտ գրավադրված ի ապահովումն Ծառայության և/կամ Բանկի կողմից Հաճախորդին մատուցվող որևէ այլ բանկային ծառայության մատուցման կապակցությամբ Հաճախորդի պարտավորությունների պատշաճ և ամբողջական կատարման:

7. Քարտային հաշիվները բացվում են այն արժույթներով, որոնց համար Բանկը հրապարակայնորեն սահմանում է փոխարժեքներ:

8. “Գոլդ” և “Բիզնես” տեսակի քարտերը տրամադրվում են Բանկի հայեցողությամբ, ելնելով հաճախորդի բնութագրից

9. Ծառայության դրույքաչափերը`

Վարկային գծի հետվճար (min. percentage due) Arca Debit - - Arca Classic - 20% Arca Gold - 10% Cirrus/Maestro - MasterCard Standard – 20% MasterCard Gold - 10% MasterCard Business - 20%
Գործառնության տեսակը Արքա քարտեր ՄաստերՔարդ քարտեր
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ
Քարտի տեսակը Arca Debit - դեբետային
Arca Classic - դեբետա-կրեդիտային
Arca Gold - դեբետա-կրեդիտային
Cirrus/Maestro- դեբետային
MasterCard Standard –դեբետա-կրեդիտային
MasterCard Gold - դեբետա-կրեդիտային
MasterCard Business - դեբետա-կրեդիտային
Քարտային հաշվի արժույթը ՀՀ դրամ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
Քարտի գործողության ժամկետը մինչև 2 տարի մինչև 2 տարի
Քարտի թողարկում անվճար անվճար
Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար – I տարվա համար Arca Debit- 2500դր
Arca Classic- 3500դր
Arca Gold - 8000դր
Cirrus/Maestro - 4000 դր
MasterCard Standard – 9000 դր
MasterCard Gold - 50000 դր
MasterCard Business - 10000 դր
Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար – յուրաքանչյուր հաջորդ տարվա համար Arca Debit - 2000դր
Arca Classic - 2500դր
Arca Gold - 6000դր
Cirrus/Maestro - 3000 դր
MasterCard Standard – 7000 դր
MasterCard Gold - 30000 դր
MasterCard Business - 8000 դր
Քարտը մեկ օրվա ընթացքում տրամադրելու լրացուցիչ վճար (ծառայությունը մատուցվում է միայն բանկի գլխամասային մասնաճյուղում) Arca Debit - 2500դր
Arca Classic - 2500դր
Arca Gold - 4000դր
Cirrus/Maestro - 3000 դր
MasterCard Standard – 4000 դր
MasterCard Gold - 4000 դր
MasterCard Business - 4000 դր
Լրացուցիչ քարտի տարեկան սպասարկման վճար Arca Debit - 2000դր
Arca Classic - 2500դր
Arca Gold - 4000դր
Cirrus/Maestro - 2500 դր
MasterCard Standard – 6000 դր
MasterCard Gold - 25000 դր
MasterCard Business - 6000 դր
Հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսներ 3% ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով հաշիվների համար- 3%,
Եվրոյով և ՌԴ ռուբլով հաշիվների համար-2%
Հաշվի չնվազող մնացորդ ոչ պարտադիր, նվազագույնը 100,000 դրամ ոչ պարտադիր, նվազագույնը 100,000 դրամ կամ համարժեք արտարժույթ
Հաշվի չնվազող մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոս տես “կուտակային” և “կուտակային+” ավանդների սակագները տես “կուտակային” և “կուտակային+” ավանդների սակագները
Բանկի POS-տերմինալի կամ ATM-ի միջոցով կանխիկի տրամադրում 0.5% 0.5%
Ոչ տեղական բանկերի կողմից թողարկված Mastercard վճարային քարտերով` բանկի POS-տերմինալով կանխիկ արտարժույթի տրամադրում - 0.5%
Այլ բանկի POS-տերմինալի կամ ATM-ի միջոցով կանխիկի տրամադրում 1% 1%
Կանխիկի տրամադրում ՀՀ տարածքից դուրս և ՀՀ տարածքում` ԱրՔա համակարգում չընդգրկված կանխիկացման կետերում - 1.5%, սակայն ոչ պակաս 3000 դրամից (ներառված չէ սպասարկող բանկի սակագինը)
POS-տերմինալով անկանխիկ գործարքի իրականացում - -
Կատարված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ քարտապանին SMS հաղորդագրության ուղարկում 40 դրամ 40 դրամ
Կորցրած քարտի բլոկավորում (տեղադրում stop-list-ում) անվճար անվճար
Քարտի ապաբլոկավորում 1500 դրամ 2000 դրամ
Վնասված քարտի վերաթողարկում կամ նոր PIN կոդի տրամադրում Arca Debit - 2000դր
Arca Classic - 2500դր
Arca Gold - 4500դր
Cirrus/Maestro - 2500 դր
MasterCard Standard – 4000 դր
MasterCard Gold - 6000 դր
MasterCard Business - 6000 դր
Կորցրած քարտի վերաթողարկում և նոր PIN կոդի տրամադրում Arca Debit - 2000դր
Arca Classic - 2500դր
Arca Gold - 6000դր
Cirrus/Maestro - 3000 դր
MasterCard Standard – 7000 դր
MasterCard Gold - 30000 դր
MasterCard Business - 8000 դր
Քաղվածքի տրամադրում անվճար անվճար
Լրացուցիչ քաղվածքի տրամադրում պայմանագրային (կախված քանակից և վաղեմությունից) պայմանագրային (կախված քանակից և վաղեմությունից)
Քարտային հաշվի վաղաժամկետ փակումª հաշիվը բացելու օրվանից 180 օրվա ընթացքում Arca Debit - 2000դր
Arca Classic - 2500դր
Arca Gold - 4000դր
Cirrus/Maestro - 3500 դր
MasterCard Standard – 8000 դր
MasterCard Gold - 10000 դր
MasterCard Business - 10000 դր
Քաղվածքի ամսաթիվ (Statement Date) յուրաքանչյուր ամսվա 1-ը յուրաքանչյուր ամսվա 1-ը
Անբավարար միջոցների դեպքում գործարք կատարելու փորձ - 150 դրամ
Վարկի մարում ինտերնետով (www.inecoservice.am) 200 դրամ 200 դրամ
Ինտերնետով քարտից քարտ փոխանցում 0.5% 0.5%
Գործառնական օրվա վերջնահաշվարկի արտահերթ պատվիրում(End of Day File) 24000 դրամ 24000 դրամ
ՔԱՐՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐ
Տրամադրվող վարկի տոկոսադրույքը կանխիկ գործարքների համար Arca Debit - -
Arca Classic - 20%
Arca Gold - 16%
Cirrus/Maestro -
MasterCard Standard – 20%
MasterCard Gold - 16%
MasterCard Business - 18%
Տրամադրվող վարկի տոկոսադրույքը անկանխիկ գործարքների համար Arca Debit - -
Arca Classic - 18%
Arca Gold - 16%
Cirrus/Maestro -
MasterCard Standard – 18%
MasterCard Gold - 16%
MasterCard Business - 18%
Չնվազող մնացորդի ապահովությամբ տրամադրվող վարկի տոկոս 12% 12%
Չնվազող մնացորդի ապահովությամբ տրամադրվող վարկի առավելագույն գումար (տոկոս չնվազող մնացորդից) 90% 90%
Վճարման օր (Due Date) յուրաքանչյուր ամսվա 20-ը յուրաքանչյուր ամսվա 20-ը
Վարկային տոկոսների հաշվարկման սկիզբ Arca Debit - -
Arca Classic - անկանխիկ գործարքների դեպքում` Քաղվածքի օր, կանխիկ գործարքի դեպքում` Գրանցման օր
Arca Gold - բոլոր գործարքների դեպքում` Գրանցման օր
Cirrus/Maestro -
MC Standard- անկանխիկ գործարքների դեպքում` Քաղվածքի օր, կանխիկ գործարքի դեպքում` Գրանցման օր
MC Gold/Business- բոլոր գործարքների դեպքում` Գրանցման օր
Արտոնյալ ժամանակաշրջան Arca Debit - -
Arca Classic - մինչև 50 օր միայն անկանխիկ գործարքների համար
Arca Gold - մինչև 50 օր բոլոր գործարքների համար
Cirrus/Maestro -
MC Standard- մինչև 50 օր միայն անկանխիկ գործարքների համար
MC Gold/Business- մինչև 50 օր բոլոր գործարքների համար
Պարտադիր նվազագույն վճարը (Minimum Payment Due) չկատարելու համար տույժի օրեկան դրույքաչափ 0.1% 0.1%
Սահմանված վճարային լիմիտի գերածախսի դեպքում տույժի օրեկան դրույքաչափը 0.3% 0.3%
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Օրեկան կանխիկացման առավելագույն գումարային սահմանաչափ Arca Debit - 200000դր
Arca Classic - 300000դր
Arca Gold - 500000դր
Cirrus/Maestro - 1200USD
MasterCard Standard - 2500USD
MasterCard Gold - 3000USD
MasterCard Business - 6000USD
Օրեկան կախիկացման գործարքների առավելագույն քանակ 3 6
Մեկ անկանխիկ գործարքի առավելագույն գումարային սահմանաչափ Arca Debit - 1 մլն դր
Arca Classic - 1 մլն դր
Arca Gold - 2 մլն դր
Cirrus/Maestro - 2500USD
MasterCard Standard - 4000USD
MasterCard Gold - 6000USD
MasterCard Business - 15000USD
Սահմանաչափերի փոփոխում 3000 դրամ 4000 դրամ